USAID LOGO L I F E SCI LOGO
   

LIVELIHOOD IMPROVEMENT THROUGH FOSTERED EMPLOYMENT FOR PEOPLE WITH DISABILITIES PROGRAM

   
ENG
ARM
       
 

 

Նորություններ և հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Սեյվ դը չիլդրեն» LIFE ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհների ծրագիր՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման: Մրցույթի մանրամասներն և հայտի ձևաչափը կարելի է ներբեռնել այստեղ:

Ս.թ. նոյեմբերի 29-ին, ժամը 15-ին, բոլոր հետաքրքրված կազմակերպություններին հրավիրում է տեղեկատվական հանդիպման (հասցե՝ ք. Երևան, 0014, Ազատության 27, 3-րդ հարկ, Երազ բիզնես կենտրոն):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2013թ. դեկտեմբերի 16­ը, ժամը 17:00­ը։ Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի։

__________________________________________________________

«Սեյվ դը չիլդրեն» LIFE ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհների ծրագիր՝ ի նպաստ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման: Մրցույթի մանրամասներն և հայտի ձևաչափը կարելի է ներբեռնել այստեղ:

Ս.թ. նոյեմբերի 29-ին, ժամը 15-ին, բոլոր հետաքրքրված կազմակերպություններին հրավիրում է տեղեկատվական հանդիպման (հասցե՝ ք. Երևան, 0014, Ազատության 27, 3-րդ հարկ, Երազ բիզնես կենտրոն):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2013թ. դեկտեմբերի 16­ը, ժամը 17:00­ը։ Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի։

__________________________________________________________

Prkutyun Logo«ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն LIFE ծրագրի շրջանակներում 2013թ. օգոստոսի 1-ից իրականացնում է «Ոչ ֆորմալ մասնագիտական ուսուցում մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների համար»  ծրագիրը: Ծրագիրը տևելու է մեկ տարի, որի ընթացքում մտավոր խնդիրներ ունեցող 30  երիտասարդներ ստանալու են ոչ ֆորմալ  անվճար մասնագիտական կրթություն ձեռագործության, կավագործության և գեղագիտական ձևավորման (դիզայնի)  մասնագիտություններով:

Բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել «ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
Հասցե. Չեխովի 33
Հեռ. (37410) 42 78 50, 42 65 84
Բջջ. Mob  (374 93) 00-07-57

_________________________________________________________________________________________

Ս.թ. հուլիսից Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջը «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում սկսել է իրականացնել մասնագիտական կարճաժամկետ անվճար դասընթացների իրականացում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հոկտեմբերից կսկսվի երկրորդ՝ «Համակարգչային օպերատորություն և գործավարության հիմունքներ» մասնագիտացմամբ դասընթացը: Հրավիրում ենք հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց: Դասընթացի տևողությունը 3 ամիս է:

Գրանցվելու համար կարող եք զանգահարել 010-28-57-82 հեռախոսահամարով և այցելել Քոլեջ՝ Թբիլիսյան խճուղի 3/1՝ նախկին լամպերի գործարանի հարևանությամբ:

ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

ՊԱՇՏՈՆ. Բիզնես խորհրդատու
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ. Փետրվար, 2013թ.
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ. ընդհանուր առմամբ 30 ոչ հաջորդական օրեր՝ 6 ամիսների ընթացքում
ՎԱՅՐ. Երևան և մարզեր
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ. Աշխատանքը ենթադրում է բիզնես վերլուծության, բիզնես առաջարկների մրցութային փաթեթների մշակման, բյուջեի պլանավորման, ինչպես նաև ստացված մրցութային առաջարկների և նրանց շարունակականության վերաբերյալ մասնագիտական կարծիքի տրամադրում «Սեյվ դը չիլդրենե-ի LIFE ծրագրին:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ.

  1. Նախապատրաստական փուլ  - մրցութային փաթեթների մշակում (փետրվար)
  2. Խորհրդատվական փուլ - Նախաձեռնությունների վերաբերյալ մրցութային հայտարարություններին հաջորդող ժամանակահատվածում, հետաքրքրված պետական, հասարակական և բիզնես կառույցներին  խորհրդատվության տրամադրում՝ ներկայացնելով մրցութային փաթեթի պահանջներն ու ֆինանսական/բյուջետային փաստաթղթերի լրացման մանրամասները (փետրվար)
  3. Ընտրության փուլ  - հենվելով ընտրության չափանիշների, ինչպես նաև տնտեսական և տեխնիկական նպատակահարմարության վրա առավել հեռանկարային, նորարար, մրցունակ և իրատեսական առաջարկների ընտրություն: (փետրվար)
  4. Մշտադիտարկում (մոնիտորինգ) եռամսյակը մեկ անգամ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
  • Առնվազն 5 տարվա փորձ , բիզնես առաջարկների, գրանտային ծրագրերի և մրցութային փաթեթների մշակման ուղղությամբ/ոլորտում,
  • Գործարար և հասարակական կառույցների հետ համագործակցության փորձ,
  • Նմանատիպ աշխատանքների փորձը առավելություն է,
  • Ֆինանսական կամ տնտեսագիտական կրթություն,
  • Խնդիրների հաղթահարման հմտություն,
  • Աշխատանքային գրաֆիկի ճկունություն
  • ՀՀ շուկայում պահանջարկ ունեցող ծառայությունների լավ իմացություն
  • Հայերեն և ագլերեն լեզուների լավ իմացություն
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ: Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել նամակ դիմումը և ռեզյումեն  maria.gevorgyan@savethechildren.org էլ.-հասցեով: Ռեզյումեն պետք է հստակ արտահայտի անձի հիմնական հմտություններն ու աշխատանքային փորձը: Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն անձինք, ովքեր ամենաշատը կհամապատասխանեն տվյալ պաշտոնին: «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ»-ը պետք է ապահովի երեխաների անվտանգությունը, ուստի կադրերի ընտրության գործընթացն արտացոլում է կազմակերպության պարտավորությունը պաշտպանել երեխաներին չարաշահումից: 

Հաշմանդամություն ունեցող անձանց դիմումը վերոնշյալ հաստիքին խրախուսվում է:

ՀԱՅՏԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ:  29 հունվարի, 2013թ.
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ:  05 փետրվարի, 2013թ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:  «Սեյվ դը չիլդրեն»-ը գործում է Հայաստանում 1993թ-ից երեխաների կյանքում անմիջական ու տևական փոփոխություններ մտցնելու  առաքելությամբ: 2012թ-ից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագիրը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար խթանել զբաղվածության հավասար հնարավորություններ և աշխատանքի մատչելիություն՝ որպես մարդու հիմնարար իրավունք:

 

«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ». Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն ուղղված քարոզարշավ

Նոյեմբերի 6-ին LIFE ծրագիրը հայտարարեց «Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» քարոզարշավի մեկնարկը: Քարոզարշավն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (Livelihood Improvement through Fostered Employment – LIFE) ծրագրի շրջանակներում և նախատեսված է նոյեմբերի 6-ից դեկտեմբերի 3-ը ժամանակահատվածում: Քարոզարշավի նպատակն է շեշտադրել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատելու իրավունքն ու հավասար հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը: Քարոզարշավ նախաձեռնելու անհրաժեշտությունը կարևորվել է նաև LIFE ծրագրի շրջանակներում անցկացված հանրային կարծիքի հետազոտության արդյունքում: Հետազոտության արդյունքները վկայում են հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա խնդիրների, հաշմանդամություն ունեցող անձանց` աշխատանքի ընդունվելու և աշխատավայրում առաջացող դժվարությունների ու խոչընդոտների մասին հանրային իրազեկության պակասի մասին: Թեև LIFE ծրագիրն իրականացվում է Երևանի 10 համայնքներում և Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, քարոզարշավի ընթացքում մի շարք միջոցառումներ կիրականացվեն Հայաստանի բոլոր մարզերում` ներառելով հանրային իրազեկության բարձրացման նախաձեռնություններ, կլոր-սեղան քննարկումներ, աշխատանքային ցուցահանդեսներ, մարզային հանդիպումներ և մամլո ասուլիսներ հիմնական շահագրգիռ կողմերի, լրատվամիջոցների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Միջոցառումները կկազմակերպվեն մարզային և քաղաքային իշխանությունների, LIFE ծրագրի գործընկեր կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և գործատուների հետ սերտ համագործակցությամբ:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

Միջոցառում
6 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավի բացում Հանրային կարծիքի հետազոտության արդյունքների ներկայացում ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ, ԶՊԾԳ, տեղական, միջազգային և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ք. Երևան, Էրեբունի Պլազա Սկիզբը - 12:00
14-16 նոյեմբերի, 2012թ. Կյանքի հմտությունների ր աշխատանքի որոնման եռօրյա դասընթաց ք. Ալավերդի, Լոռու մարզ
15 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավ Լոռու մարզում. Հանրային կարծիքի հետազոտության արդյունքների ներկայացում և կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային ՀՈՒԱ հարցերով զբաղվող հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ք. Վանաձոր, Լոռու մարզպետարան
16 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավ Կոտայքի մարզում. LIFE ծրագրի ներկայացում և կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Աշխատանքի տոնավաճառ ք. Հրազդան, Երիտասարդական կենտրոն, Կոտայքի մարզ Սկիզբը ժամը 11:00-ին
19 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավ Գեղարքունիքի մարզում. Հանրային կարծիքի հետազոտության արդյունքների ներկայացում և կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային ՀՈՒԱ հարցերով զբաղվող հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, Միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ք. Գավառ, զբաղվածության մարզային կենտրոն, Գեղարքունիքի մարզ
20 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավ Վայոց ձոր մարզում. LIFE ծրագրի ներկայացում և կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Աշխատանքի տոնավաճառ ք. Եղեգնաձոր, Վայոց ձոր n
21 նոյեմբերի, 2012թ.

Քարոզարշավ Սյունիքի մարզում. LIFE ծրագրի ներկայացում, կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Աշխատանքի տոնավաճառ

ք. Կապան, Սյունիքի մարզ
22 նոյեմբերի 2012թ. Քարոզարշավ Արագածոտնի մարզում. LIFE ծրագրի ներկայացում, կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Աշխատանքի տոնավաճառ Քարոզարշավ Արագածոտնի մարզում
23 նոյեմեբերի, 2012թ.

Գործատուների հետ Կլոր սեղան-քննարկում /ԶՊԾԳ հետ համագործակցությամբ/

ք. Երևան, Կոնգրես հյուրանոց, Մեծ սրահ Ժամը՝ 10:00-13:00
27 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավ Տավուշի մարզում. LIFE ծրագրի ներկայացում, կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Աշխատանքի տոնավաճառ ք. Իջևան, Տավուշի մարզ
27 նոյեմբերի, 2012թ. Քարոզարշավ Շիրակի մարզում. Հանրային կարծիքի հետազոտության արդյունքների ներկայացում և կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային ՀՈՒԱ հարցերով զբաղվող հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, Միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ք. Գյումրի, Շիրակի մարզ, «Փյունիկ» ՀԿ Հասցե: Ավստիրական թաղամաս, Մոցարտի 37ա Սկիզբը ժամը – 12:00-ին
28 նոյեմբերի, 2012թ. Համակարգող աշխատանքային խմբի/ցանցի հանդիպում ք. Վանաձոր, ԶՄԿ
30 նոյեմբերի, 2012թ. Համակարգող աշխատանքային խմբի/ցանցի հանդիպում ք. Գավառ, ԶՄԿ
30 նոյեմբերի 2012թ. Քարոզարշավ Արարատի մարզում. Հանրային կարծիքի հետազոտության արդյունքների ներկայացում և կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային ՀՈՒԱ հարցերով զբաղվող հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, Միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ ք. Արտաշատ, Արարատի մարզ
Դեկտեմբեր Քարոզարշավ Արմավիրի մարզում. LIFE ծրագրի ներկայացում, կլոր սեղան-քննարկում մարզպետարանի, ՏԻՄ, մարզային հանձնաժողովի, ԶՏԿ/ԶՄԿ, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, ՀԿ և մասնավոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, Աշխատանքի տոնավաճառ ք. Արմավիր, Արմավիրի մարզ
3 Դեկտեմբերի, 2012թ. Հաշմանդամների միջազգային օր Քարոզարշավի ամփոփման արարողություն: Մամուլի ասուլիս Ֆոտոցուցահանդես ք. Երևան, Կոնգրես հյուրանոց, Սկիզբը ժամը 11:00-ին

 

LIFE ծրագիրը ներկայացնում է «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ հանրային կարծիքի վերլուծության» արդյունքները

Ս.թ. նոյեմբերի 6-ին «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ հանրային կարծիքի վերլուծության» արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի» շրջանակներում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Ժողովրդագրության, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Սթիվեն Բրագերը,  «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը և LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան: Այնուհետև ներկայացվեցին հետազոտության ամփոփ եզրակացությունները:
«Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի» (ՔԶՀՀ) կողմից իրականացված հետազոտության նպատակն է պարզել հանրության կարծիքը և վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց ու նրանց առջև ծառացած խնդիրների, մասնավորապես` նրանց զբաղվածության վերաբերյալ: Հետազոտության արդյունքները վկայում են հաշմանդամություն ունեցող անձանց առօրյա խնդիրների, հաշմանդամության  տեսակների, հաշմանդամություն ունեցող անձանց` աշխատանքի ընդունվելու և աշխատավայրում առաջացող դժվարությունների ու խոչընդոտների մասին հանրային իրազեկության պակասի մասին:
Հետազոտության արդյունքում ընդգծվել է այն հանգամանքը, որ անհրաժեշտ է լայնածավալ իրազեկում հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամության տիպաբանության, ընդունելի հասկացությունների կիրառման վերաբերյալ: Սույն հետազոտության համատեքստում հույժ կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորությունների, աշխատանքային ունակությունների վերաբերյալ կրթական միջոցառումներ անցկացնել թե՛ հանրության, թե՛ հատկապես գործատուների շրջանում: Տեղեկատվության տարածումն ու կրթական միջոցառումները կնպաստեն նաև հանրային վերաբերմունքի փոփոխությանը, ընդ որում, բացի հաշմանդամություն ունեցող անձի՝ «հիվանդ» կամ «սահմանափակ կարողություններով» մարդու կարծրատիպերից, հարկ է վերանայել նաև խղճահարության, կարեկցանքի, առանձին հիացմունքի առարկա լինելու վերաբերյալ պատկերացումները, որպեսզի հանրությունն ի վերջո հաշմանդամություն ունեցող մարդուն դիտարկի որպես լիարժեք և հասարակության մեջ հավասար դիրք ունեցող անձի:

Հետազոտության ամբողջական տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ

Հաշմանդամության մտավոր և հոգեկան  առանձնահատկությունների  վերաբերյալ դասընթաց

Հոկտեմբերի 1-ին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (ԶՊԾԳ) նիստերի դահլիճում մեկնարկեց «Հաշմանդամության մտավոր և հոգեկան առանձնահատկությունների վերաբերյալ դասընթացը», որը վարում է Նիդերլանդների Ակտիվա միջազգային հիմնադրամի փորձագետ Դր. Փոլ դե Ռոյը: Դասընթացի մասնակիցների թվում են ԶՊԾԳ-ի տասը ավագ վերապատրաստողներն ու LIFE ծրագրի գործընկեր ՀԿ-ների վեց սոցիալական աշխատողները: Ծրագրի հիմնական նպատակն է իրազեկել հաշմանդամության մտավոր և հոգեկան  առանձնահատկությունների մասին, ինչպես նաև օժանդակել նմանատիպ խնդիրներ ունեցող մարդկանց աշխատանք գտնելու հարցում:
Արծածված թեմաների շարքում են.

  • հոգեկան խանգարումներ/խնդիրներ, տրամադրության հետ կապված խանգարումներ / տատանումներ,
  • անհանգստություն, անհատականության խանգարումներ և աուտիզմ,
  • ուղեցուցային աղյուսակ,
Դասընթացի վերջին օրը նվիրված է  մեծավարժության  հիմնական սկզբունքներին և  դասավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներկայացմանը, քանզի  նախատեսված է, որ մասնակիցներն իրենց ստացած գիտելիքն ու փորձը կկիսեն  Երևանի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի 29 զբաղվածության  կենտրոնների  աշխատակիցների հետ:                                                     

Ջերմոցային տնտեսությունը կընձեռի 20 նոր աշխատատեղերի հնարավորություն

LIFE ծրագրի շրջանակներում նախատեսվում է ինտեգրված աշխատատեղերի ստեղծումը երկու մոտեցումների կիրառմամբ.
ա. գոյություն ունեցող աշխատատեղերի հարմարեցում, ինչը կիրականացվի այն գործատուների կողմից, որոնք պատրաստակամ են ինտեգրելու և աշխատանքով ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց,
բ. նոր ինտեգրված աշխատատեղերի ստեղծում:
Այս աշխատանքը ենթադրում է սերտ համագործակցություն համայնքային և մունիսիպալ իշխանությունների հետ սոցիալական ձեռնարկությունների ստեղծման գործում: Սույն մոտեցման համար նպաստավոր պայման է հանդիսանում այն հանգամանքը, որ պետական և մարզային կառույցները կլուծեն ապրանքների և ծառայությունների իրացման հարցը, լավ օրինակ կծառայեն ՀՈՒԱ-ների զբաղվածությունը ապահովելու հարցում, և որ ամենակարևորն է, կնպաստեն աշխատանք ունենալու հավասար հնարավորությանների ապահովմանը: 2012թ. Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ կստեղծվի ինտեգրված «սոցիալական» ձեռնարկություն՝ LIFE ծրագիրը կաջակցի Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 1000քմ. տարածքով ջերմոցի վերանորոգմանը, որտեղ աշխատանք ստացած 20 անձանցից 15-ը կլինեն հաշմանդամություն ունեցող անձինք:
Ձեռնարկության վերանորոգման աշխատանքները կսկսվեն ս.թ. սեպտեմբեր ամսին: Ընտրված մասնագետները ջերմոցային տնտեսությունում աշխատանքի կանցնեն հոկտեմբեր ամսից:
Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի հետ համատեղ «Սեյվ դը չիլդրենը» կկազմակերպի ընտրված անձնաց աշխատանքային պրակտիկան:

Նախապատրաստվող միջոցառումներ

- Սեպտեմբերի 11-13`մասնագիտական ուսուցման հմտությունների զարգացման վերաբերյալ դասընթաց ԶՊԾԳաշխատակիցների, ավագ վերապատրաստողների և ՀԿ-ների սոցիալական աշխատողների համար: Դասընթացը կվարեն Նիդեռլանդներից ժամանած միջազգային փորձագետները:
- Սեպտեմբերի 27,28` Հաշմանդամների զբաղվածության թեմայի վերաբերյալ սոցիալական
տեսահոլովակի սցենարի ընտրություն և նկարահանման սկիզբ:
- Հոկտեմբերի 1-4`«Դասավարման մեթոդներ և դասընթացների կազմակերպման հմտություններ» դասընթաց ԶՊԾԳ աշխատակիցների, ավագ վերապատրաստողների և ՀԿ-ների սոցիալական աշխատողների համար: Դասընթացը կվարեն Նիդեռլանդներից ժամանած միջազգային փորձագետները
- Հոկտեմբերի 8-10` Անհատական մասնագիտական զարգացման և աշխատանքի տեղավորման պլանների զարգացմանն ուղղված դասընթաց ԶՊԾԳ աշխատակիցների, ավագ վերապատրաստողների և ՀԿ-ների սոցիալական աշխատողների համար: Դասընթացը կվարեն Նիդեռլանդներից ժամանած միջազգային փորձագետները:
- Հոկտեմբերի 11-12` Դիտորդական մեթոդաբանության դասընթաց (Մաս 2) ԶՊԾԳ 2 ավագ վերապատրաստողների, Գյումրու 2 Զբաղվածության կենտրոնների և Կանանց Ռեսուրսային կենտրոնի 3 աշխատակիցների համար: Դասընթացը կվարի Նիդեռլանդներից ժամանած միջազգային փորձագետը:
- Հոկտեմբերի 24-26` Դասընթաց դասընթացավարների համար MAST համակարգի վերաբերյալ ԶՊԾԳ աշխատակիցների, ավագ վերապատրաստողների և ՀԿ-ների սոցիալական աշխատողների համար:
Դասընթացը կվարի Նիդեռլանդներից ժամանած միջազգային փորձագետները:

News

   

Employement Opportunities

LIFE Newsletter
   

Vocational Education

Media Corner
   
LIFE PSAs
LIFE Publications